Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼՈՒՆ ՆԱԽՈՐԴՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 41. Հայտի փորձաքննությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 41. Հայտի փորձաքննությունը

1. Պետական լիազոր մարմինը, Կարգի համաձայն, ստուգում է հայտի և դրա առարկա հանդիսացող արդյունաբերական դիզայնի համապատասխանությունը սույն օրենքով սահմանված պահանջներին: Այդ նպատակով պետական լիազոր մարմինն անցկացնում է հայտի ձևական և նախնական փորձաքննություն և սույն օրենքով սահմանված կարգով` ըստ էության փորձաքննություն:

2. Հայտի փորձաքննության ընթացքում պետական լիազոր մարմինն իրավունք ունի հայտատուից պահանջելու հայտատուի կամ հեղինակի անձը ճշտելու, ճիշտ ձևակերպված ազգային հայտին կամ արտոնագրաունակության պայմանների բավարարմանը վերաբերող լրացուցիչ նյութեր, որոնք համարում է անհրաժեշտ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։