Հոդված 22. Հեղինակի իրավունքները
Հոդված 22. Հեղինակի իրավունքները
1. Գրանցված արդյունաբերական դիզայնի դեպքում՝
1) հեղինակն իրավունք ունի որպես այդպիսին նշվելու արդյունաբերական դիզայնի հայտում, արտոնագրում, ինչպես նաև տվյալ արդյունաբերական դիզայնին վերաբերող` պետական լիազոր մարմնում իրականացվող ընթացակարգերի փաստաթղթերում.
2) եթե արդյունաբերական դիզայնն ստեղծել են մի քանի անձինք, ապա նշվում են բոլոր համահեղինակները.
3) հեղինակը, սույն մասի 1-ին կետի համաձայն, իրավունք ունի հրաժարվելու իր անունը նշելուց՝ այդ մասին պետական լիազոր մարմին հայտարարություն ներկայացնելով։
2. Հեղինակը կարող է իր խախտված իրավունքները պաշտպանել դատական կարգով։
3. Հեղինակության իրավունքը (հեղինակ ճանաչվելու իրավունքը) անձնական անփոխանցելի և անօտարելի իրավունք է և պահպանվում է անժամկետ:
4. Հեղինակության յուրացումը, համահեղինակության հարկադրելը, առանց հեղինակի թույլտվության արդյունաբերական դիզայնի բացահայտումը՝ մինչև այդ իրավունքի պաշտոնական ճանաչումը, համարվում են հեղինակի իրավունքների խախտում և պատժվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համաձայն: