Անցնել բովանդակությանը
Գլուխ 14 · ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 67. Արտոնագրային հավատարմատարների գրանցումը համապատասխան գրանցամատյանում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 67. Արտոնագրային հավատարմատարների գրանցումը համապատասխան գրանցամատյանում

1. Պետական լիազոր մարմինը վարում է արտոնագրային հավատարմատարների համապատասխան գրանցամատյանը:

2. Համապատասխան գրանցամատյանում գրանցվելու համար վճարվում է օրենքով սահմանված պետական տուրք: Պետական տուրքի վճարումից հետո պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում արտոնագրային հավատարմատարին գրանցելու մասին:

3. Արտոնագրային հավատարմատարները կարող են հանվել համապատասխան գրանցամատյանից, եթե՝

1) այդ մասին դիմում են ներկայացրել.

2) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել են տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավունքից։

4. Համապատասխան գրանցամատյանում գրանցվում են մասնավորապես հետևյալ տվյալները՝ արտոնագրային հավատարմատարի գրանցման համարը, արտոնագրային հավատարմատարի տվյալները (անունը, ազգանունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրը), համապատասխան գրանցամատյանում գրանցման թվականը և այն անձի տվյալները, որը համապատասխանում է սույն օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներին և ընդունված է մշտական կամ պայմանագրային աշխատանքի արտոնագրային հավատարմատարի կողմից (անունը, ազգանունը, բնակության վայրը և կրթությունը):

5. Արտոնագրային հավատարմատարների գործունեությունը կարգավորվում է Կառավարության հաստատած կանոնադրությամբ: Արտոնագրային հավատարմատարների գրանցումն իրականացնում է պետական լիազոր մարմինը` Կառավարության սահմանած կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։