Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 13. Արդյունաբերական դիզայնի ինքնատիպությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Արդյունաբերական դիզայնի ինքնատիպությունը

1. Արդյունաբերական դիզայնն ինքնատիպ է, եթե տեղեկացված սպառողի վրա թողած ընդհանուր տպավորությունը տարբերվում է ցանկացած այլ արդյունաբերական դիզայնի թողած ընդհանուր տպավորությունից, որը հանրամատչելի է դարձել սույն օրենքի 14-րդ հոդվածի դրույթներին համապատասխան՝

1) գրանցված արդյունաբերական դիզայնի դեպքում՝ մինչև պետական լիազոր մարմին հայտ ներկայացնելու թվականը, իսկ առաջնություն խնդրարկելու դեպքում՝ մինչև առաջնության թվականը.

2) չգրանցված արդյունաբերական դիզայնի դեպքում՝ մինչև դրա առաջին բացահայտման թվականը:

2. Արդյունաբերական դիզայնի ինքնատիպությունը գնահատելիս հաշվի է առնվում դրա ստեղծման ժամանակ հեղինակի ազատության աստիճանը՝ նկատի ունենալով իրի բնույթը և արդյունաբերական կամ տնայնագործական հատվածի բնութագրերը (առանձնահատկությունները)։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։