Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 15. Պահպանության ոչ ենթակա արդյունաբերական դիզայնը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Պահպանության ոչ ենթակա արդյունաբերական դիզայնը

1. Պահպանության ենթակա չէ այն արդյունաբերական դիզայնը, որը՝

1) բնութագրվում է միայն տեխնիկական գործառույթով․

2) պարտադիր պետք է վերարտադրված լինի իր նույնական ձևով և չափերով, որպեսզի իրը, որում արդյունաբերական դիզայնը մարմնավորված կամ օգտագործված է, կարողանա մեխանիկորեն կապակցված կամ տեղադրված լինել ցանկացած այլ իրի մեջ, պայմանով, որ այդ իրերից յուրաքանչյուրը կարողանա կատարել իր գործառույթը․

3) հակասում է հասարակության շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին։

2. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերի, նոր և ինքնատիպ արդյունաբերական դիզայնը կարող է պահպանվել, եթե այն ծառայում է մոդուլային համակարգում համափոխարինելի տարրերի բազմակի մոնտաժման կամ միացման հնարավորության ապահովմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։