Գլուխ 3 · ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ ԵՎ ԺԱՄԿԵՏԸ
Հոդված 16. Արդյունաբերական դիզայնի պահպանության ծավալը
Հոդված 16. Արդյունաբերական դիզայնի պահպանության ծավալը
1. Արդյունաբերական դիզայնի պահպանության ծավալը որոշվում է տեղեկացված սպառողի վրա արտադրանքի արտաքին տեսքի պատկերն առաջացնող ընդհանուր տպավորությամբ:
2. Արդյունաբերական դիզայնի պահպանության ծավալը գնահատելիս հաշվի է առնվում դրա ստեղծման ժամանակ հեղինակի ազատության աստիճանը:
3. Գրանցված արդյունաբերական դիզայնի պահպանության ծավալը որոշվում է նրա էական հատկանիշների համախմբությամբ, որն արտացոլված է ազգային կամ միջազգային գրանցման մեջ նշված գրաֆիկական պատկերներում: Գրաֆիկական պատկերները պարզաբանող նկարագրությունն արդյունաբերական դիզայնի պահպանության ծավալի վրա ազդեցություն չունի: