Գլուխ 3 · ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ ԵՎ ԺԱՄԿԵՏԸ
Հոդված 17. Արդյունաբերական դիզայնի պահպանության ժամկետը
Հոդված 17. Արդյունաբերական դիզայնի պահպանության ժամկետը
1. Արդյունաբերական դիզայնի պահպանության` արտոնագրի գործողության ժամկետը հինգ տարի է` հայտի ներկայացման թվականից հաշված: Արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել մեկ կամ մի քանի անգամ, յուրաքանչյուր անգամ հինգ տարի ժամկետով` ընդհանուր առմամբ մինչև հայտի ներկայացման թվականից քսանհինգ տարին լրանալը։
2. Չգրանցված արդյունաբերական դիզայնը պահպանվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ բացահայտման օրվանից սկսած՝ երեք տարվա ընթացքում: