Հոդված 25. Իրավունքների սպառումը
Հոդված 25. Իրավունքների սպառումը
1. Պահպանվող արդյունաբերական դիզայնի արտոնագրատերը կամ բացառիկ լիցենզիա ունեցող անձն իրավունք չունի արգելելու պահպանվող արդյունաբերական դիզայն ներառող կամ այն մարմնավորող արտադրանքը Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական շրջանառության մեջ մտցնելը, եթե այդ արտադրանքը Հայաստանի Հանրապետությունում վաճառքի միջոցով օրինական ճանապարհով քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել արտոնագրատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ:
2. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում նաև արդյունաբերական դիզայն ներառող կամ այն մարմնավորող արտադրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք, եթե դա արտոնագրատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ օրինական ճանապարհով քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել այլ երկրում, որի հետ գործում է ընդհանուր շուկայի կամ ընդհանուր մաքսային սահմանի մասին միջազգային պայմանագիր: