Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 30. Ժամանակավոր իրավական պահպանությունը որոշ միջազգային ցուցահանդեսներում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30. Ժամանակավոր իրավական պահպանությունը որոշ միջազգային ցուցահանդեսներում

1. Անձը, որը իրի կամ նրա մի մասի արտաքին տեսքը ցուցադրում է (առաջին ցուցադրում) պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսում, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում կամ Փարիզյան կոնվենցիայի մասնակից կամ այդ կոնվենցիայի մասնակից չհանդիսացող Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ որևէ պետությունում, կարող է առաջին ցուցադրման օրից հետո` վեց ամսվա ընթացքում, պետական լիազոր մարմին հայտ ներկայացնել՝ խնդրարկելով առաջնություն, որը սահմանվում է ցուցահանդեսում արտադրանքի առաջին ցուցադրման թվականով (ցուցահանդեսային առաջնություն)։

2. Անձը, որը, սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, խնդրարկում է ցուցահանդեսային առաջնություն, պետական լիազոր մարմին հայտ ներկայացնելիս կամ հայտի ներկայացման թվականից եռամսյա ժամկետում նշում է ցուցահանդեսի տեսակը, դրա անցկացման վայրը, բացման և փակման թվականները, ցուցադրման առաջին օրը և ներկայացնում է ցուցահանդեսի միջազգային կարգավիճակի մասին գրավոր հավաստագիր, որը տվել է ցուցահանդեսը կազմակերպած մարմինը։ Նշված պահանջները չկատարելու դեպքում խնդրարկվող ցուցահանդեսային առաջնությունը չի տրվում։

3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` խնդրարկվող ցուցահանդեսային առաջնությունը չի երկարաձգում սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված միջազգային առաջնության խնդրարկման ժամկետը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։