Հոդված 38. Հայտը ներկայացնելու թվականը
Հոդված 38. Հայտը ներկայացնելու թվականը
1. Պետական լիազոր մարմինը հայտի ներկայացման թվականը սահմանում է հայտի ստացման թվականով և հայտին տալիս է գրանցման հերթական համար, եթե այն ներառում է առնվազն`
1) հիշատակում (դիմում) այն մասին, որ խնդրարկվում է արդյունաբերական դիզայնի արտոնագիր.
2) տեղեկություններ, որոնք թույլ են տալիս նույնականացնել հայտատուին.
3) հայտում ներառված իրի կամ մի քանի իրերի կամ դրանց մի մասի արտաքին տեսքը բացահայտող լուսանկարը (լուսանկարները) կամ գրաֆիկական պատկերը (պատկերները)․
4) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։
2. Միջազգային հայտի ներկայացման թվականը սահմանվում է Հաագայի համաձայնագրին համապատասխան:
3. Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից արձանագրության 17-րդ հոդվածի համաձայն փոխակերպված հայտի ներկայացման թվականը սահմանվում է տվյալ հոդվածին համապատասխան։