Հոդված 44. Հայտի հրապարակումը
Հոդված 44. Հայտի հրապարակումը
1. Սույն օրենքի 43-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն հայտի հրապարակման մասին ընդունված որոշման հիման վրա դրա կայացման օրվանից՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինը հայտը հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում: Հայտի մասին հրապարակվող տեղեկությունների ցանկը սահմանում է պետական լիազոր մարմինը:
2. Հայտատուի դիմումի համաձայն՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հրապարակումը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան մինչև հայտը ներկայացնելու թվականից վեց ամիս լրանալը։
3. Սույն օրենքով սահմանված կարգով մերժված, հետկանչված կամ հետկանչված համարված հայտերը չեն հրապարակվում:
4. Սույն օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն զատված հայտը չի հրապարակվում, եթե դրա մեջ ներառված արդյունաբերական դիզայններն արդեն հրապարակվել են սկզբնական հայտի շրջանակներում: