Գլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 5. Օտարերկրյա անձանց իրավունքները
Հոդված 5. Օտարերկրյա անձանց իրավունքները
1. Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերին համապատասխան կամ փոխադարձության սկզբունքով օտարերկրյա ֆիզիկական անձինք և կազմակերպությունները (այսուհետ՝ օտարերկրյա անձ) օգտվում են սույն օրենքով նախատեսված իրավունքներից և կրում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և կազմակերպություններին համահավասար:
2. Փոխադարձության սկզբունքից օգտվելու համար փոխադարձության առկայությունն ապացուցում է դրանից օգտվել ցանկացող անձը: