Հոդված 53. Արտոնագիրն անվավեր ճանաչելը
Հոդված 53. Արտոնագիրն անվավեր ճանաչելը
1. Արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողությունը կարող է ցանկացած շահագրգիռ անձի դիմումի հիման վրա օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել անվավեր ամբողջությամբ կամ մասնակիորեն, եթե՝
1) արդյունաբերական դիզայնը չի համապատասխանում սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված պահանջներին.
2) արտադրանքի արտաքին տեսքի պատկերն առաջացնող էական հատկանիշների համախմբությունը գերազանցում է ներկայացված սկզբնական հայտով տրված՝ արտաքին տեսքի պատկերն առաջացնող էական հատկանիշները.
3) արդյունաբերական դիզայնի արտոնագրատերը, սույն օրենքի համաձայն, արտոնագիրն ստանալու իրավունք չի ունեցել։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքի համար դատարան կարող է դիմել միայն այն անձը, որն իրավասու է ստանալու տվյալ արտոնագիրը:
3. Հայտի նկատմամբ մեկ կամ մի քանի ձևական պահանջները չկատարելը չի կարող հիմք հանդիսանալ արտոնագիրն ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կանխամտածված խաբեության արդյունք է: