Գլուխ 12 · ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԳՐԱՎԸ
Հոդված 58. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ գույքային իրավունքները, սահմանափակումները և գրավը
Հոդված 58. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ գույքային իրավունքները, սահմանափակումները և գրավը
1. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ գույքային իրավունքների նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքով:
2. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ գույքային իրավունքների նկատմամբ գրավի իրավունքի, սահմանափակումների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով և այլ օրենքներով, իրավական ակտերով: