Հոդված 60. Պետական գրանցամատյանի բովանդակությունը
Հոդված 60. Պետական գրանցամատյանի բովանդակությունը
1. Արդյունաբերական դիզայնի պետական գրանցամատյանը հիմնականում ներառում է արդյունաբերական դիզայնի գրանցման համարը (արդյունաբերական դիզայնի արտոնագրի համարը), հայտի համարը և ներկայացման թվականը, խնդրարկված առաջնության թվականը, հայտի հրապարակման թվականը, գրանցամատյանում գրանցման թվականը և արտոնագրի տրման (հրապարակման) թվականը, արտոնագրատիրոջը վերաբերող տվյալները (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, հայրանունը (առկայության դեպքում), ազգանունը, բնակության վայրը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում) (անհատ ձեռնարկատեր նշմամբ), հաշվառման վայրը, կազմակերպության դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը), հեղինակին վերաբերող տվյալները (անունը, ազգանունը և բնակության վայրը) (եթե հեղինակը չի ներկայացրել որպես այդպիսին նշված չլինելու հայտարարությունը), արդյունաբերական դիզայնի անվանումը, արտոնագրի գործողության մասին տվյալները, արտոնագրի գործողության դադարեցման թվականը։
2. Գրանցամատյանում ներառվում է նաև գրանցված արդյունաբերական դիզայնի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի մասին տեղեկատվությունը: