Գլուխ 13 · ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ
Հոդված 61. Պետական գրանցամատյանում փոփոխությունների կատարումը
Հոդված 61. Պետական գրանցամատյանում փոփոխությունների կատարումը
1. Իրավունքներին և արտոնագրատերերին վերաբերող տվյալների հետագա փոփոխությունները պետական գրանցամատյան մուտքագրվում են համապատասխան դիմումի համաձայն։ Սույն հոդվածի դրույթները՝ մութաթիս մութանդիս (mutatis mutandis), կիրառվում են հայտերի և հայտատուների նկատմամբ։
2. Իրավունքների փոխանցումը և տրամադրված լիցենզիաների, այդ թվում՝ ֆրանչայզինգի մասին տվյալները պետական գրանցամատյան մուտքագրվում են պայմանագրի կողմերից որևէ մեկի դիմումի համաձայն։
3. Մինչև փոփոխությունների կատարումը որպես արտոնագրատեր պետական գրանցամատյանում նշված անձը համապատասխան ապացույցներ ներկայացնելու դեպքում կարող է դատական կարգով բողոքարկել ցանկացած փոփոխություն, որն անօրինական ձևով կատարվել է առանց իր համաձայնության։