Անցնել բովանդակությանը
ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 12. Թափանցիկության և տեղեկատվության մատչելիության սկզբունքը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Թափանցիկության և տեղեկատվության մատչելիության սկզբունքը

1․ Սնանկության վարույթների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի դրանցում ներգրավված անձանց՝ նպաստելով այդ անձանց օրինական շահերի պաշտպանությանն ու սնանկության վարույթի նպատակների իրագործմանը։ Բացառություն է կազմում այն տեղեկատվությունը, որի հրապարակման, պահպանման և տրամադրման մասով օրենքով նախատեսված են սահմանափակումներ, ինչպես նաև այն տեղեկատվությունը, որի՝ առանց սահմանափակումների բացահայտումը Սնանկության դատարանի գնահատմամբ կարող է վնասել պարտապանի կամ պարտատիրոջ օրինական շահերը։

2․ Սնանկության վարույթներով կառավարիչները պետք է ապահովեն, որ պարտատերերի պահանջներին վերաբերող բոլոր փաստաթղթերը, Սնանկության դատարան ուղարկված բոլոր հաշվետվությունները հասանելի լինեն վարույթի մասնակիցներին, բացառությամբ այն հաշվետվությունների, որոնք բացառապես վերաբերում են այլ պարտատիրոջ պահանջներին, կամ որոնց մասով հասանելիության սահմանափակումը Սնանկության դատարանի գնահատմամբ բխում է գույքի պատշաճ իրացման անհրաժեշտությունից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։