Անցնել բովանդակությանը
ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸԳլուխ 27 · ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՇԻՎԸ ԵՎ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

Հոդված 201. Գումարների բաշխման կարգը սնանկության վարույթի տարբեր փուլերում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 201. Գումարների բաշխման կարգը սնանկության վարույթի տարբեր փուլերում

1․ Պարտապանի սնանկության հատուկ հաշվին առկա գումարների բաշխումը կատարվում է կառավարչի կազմած՝ չառարկված բաշխման ծրագրերին համապատասխան, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։

2․ Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի գործողության ժամանակահատվածում գումարների բաշխումը կատարվում է ֆինանսական առողջացման ծրագրին համապատասխան։ Կառավարիչն առանց բաշխման ծրագիր կազմելու գումարները փոխանցում է դրանց հասցեատերերի բանկային հաշվեհամարներին և այդ մասին հաշվետվությունը ներկայացնում է Սնանկության դատարան։

3․ Պարտապանի գործունեության վերսկսման ժամանակահատվածում, բացառությամբ պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղվող միջոցների, մնացած ուղղություններով բաշխումը կատարվում է առանց բաշխման ծրագիր կազմելու․ կառավարիչը գումարները փոխանցում է դրանց հասցեատերերի բանկային հաշվեհամարներին և այդ մասին հաշվետվությունը ներկայացնում է Սնանկության դատարան։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։