Անցնել բովանդակությանը
ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸԳլուխ 17 · ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 131. Սնանկության վարույթի առանձին ընթացակարգի շրջանակում քննարկվող հարցի վերաբերյալ գործին մասնակցող անձանց լսված լինելու իրավունքը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 131. Սնանկության վարույթի առանձին ընթացակարգի շրջանակում քննարկվող հարցի վերաբերյալ գործին մասնակցող անձանց լսված լինելու իրավունքը

1․ Գործին մասնակցող անձինք ունեն սնանկության վարույթի առանձին ընթացակարգի շրջանակում քննարկվող հարցի առնչությամբ լսված լինելու իրավունք։

2․ Գործին մասնակցող անձանց լսված լինելու իրավունքն ապահովվում է սնանկության վարույթի առանձին ընթացակարգը նախաձեռնելու հիմք հանդիսացող դիմումը կամ այլ դատավարական փաստաթղթերը կամ Սնանկության դատարանի նախաձեռնությամբ ընթացակարգը նախաձեռնված լինելու դեպքում այդ մասին ծանուցումը ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում գրավոր դիրքորոշում և այն հիմնավորող նյութեր ներկայացնելու միջոցով։

3․ Գործին մասնակցող անձի դիրքորոշմանը կցվում են այն գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ։

4․ Սույն հոդվածի պահանջների խախտմամբ ներկայացված դիրքորոշումը ենթակա չէ քննարկման, և այն ներկայացրած անձը մեկօրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է այդ մասին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։