Անցնել բովանդակությանը
ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸԳլուխ 29 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 240. Լուծարման վարույթում չվաճառված կամ պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո մնացած գույքը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 240. Լուծարման վարույթում չվաճառված կամ պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո մնացած գույքը

1․ Սնանկ ճանաչված պարտապանի հիմնադիրը (մասնակիցը, բաժնետերը, անդամը) սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի ստանալու պարտապանի գույքը հետևյալ դեպքերում.

1) պարտատերերը հրաժարվել են ընդունել լուծարման վարույթի ընթացքում չվաճառված պարտապանի գույքը իրենց պահանջների բավարարման նպատակով․

2) պարտապանի գույքը մնացել է պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո:

2․ Կառավարիչը պարտապանի հիմնադիրներին (մասնակիցներին, բաժնետերերին, անդամներին) ուղարկում է ծանուցում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գույքն ստանալու նրանց իրավունքի մասին։ Գույքի փոխանցումը և բաշխումը իրականացվում են պարտապանի հիմնադիրների (մասնակիցների, բաժնետերերի, անդամների) մասնակցությանը համամասնորեն՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով։

3․ Եթե պարտապանի հիմնադիրները (մասնակիցները, բաժնետերերը, անդամները), սույն հոդվածի համաձայն, պարտապանի պահանջի իրավունքների փոխանցման մասին դիմում չեն ներկայացնում, ապա պահանջի իրավունքները դուրս են գրվում պարտապանից կառավարչի կողմից։ Պարտապանի պահանջի իրավունքների դուրսգրումը կատարվում է կառավարչի հիմնավորված եզրակացության հիման վրա, որը ներառվում է կառավարչի հաշվետվությունում։

4․ Պարտապանի հիմնադրի (մասնակցի, բաժնետիրոջ, անդամի) կողմից գույքն ստանալու մտադրության մասին դիմումը ներկայացվում է կառավարչին գրավոր՝ գույքն ստանալու իրավունքի մասին կառավարչի ծանուցումն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում։

5․ Պարտապանի հիմնադրի (մասնակցի, բաժնետիրոջ, անդամի)՝ գույքն ստանալու դիմումին կից ներկայացվում են այն փաստաթղթերը, որոնք ապացուցում են դիմումատուի՝ տվյալ գույքն ստանալու իրավունքը։

6․ Կառավարիչը պարտապանի հիմնադրի (մասնակցի, բաժնետիրոջ, անդամի) դիմումը դիտարկում է դրա ստացման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Դիմումը դիտարկելու արդյունքներով կառավարիչը դիմումատուին ուղարկում է ծանուցում այն գույքի մասի վերաբերյալ, որը պետք է փոխանցվի պարտապանի հիմնադրին (մասնակցին, բաժնետիրոջը, անդամին): Եթե դիմումը դիտարկելու պահին դիմումատուն պարտապանի գույքի սեփականատեր կամ հիմնադիր (մասնակից) չէ, ապա կառավարիչը դիմումատուին ուղարկում է այդ գույքի փոխանցման մերժման ծանուցում։ Չվաճառված գույքը կամ մնացած գույքը կարող է փոխանցվել սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն դիմում ներկայացրած պարտապանի հիմնադիրներին (մասնակիցներին) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով։

7․ Պարտապանի հիմնադրին (մասնակցին, բաժնետիրոջը, անդամին) գույքի փոխանցումը մերժելու դեպքում մերժման ծանուցում ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում կարող են առարկություններ ներկայացվել Սնանկության դատարան։

8․ Եթե մնացած գույքի արժեքը հավասար է կամ գերազանցում է համապատասխան կազմակերպաիրավական ձև ունեցող իրավաբանական անձի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված նվազագույն կանոնադրական կապիտալը, ապա պարտապանի կառավարման լիազորված մարմինը կարող է դիմել Սնանկության դատարան սնանկության գործով վարույթը դադարեցնելու վերաբերյալ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։