ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԳլուխ 50 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 338. Կիրառման շրջանակը
Հոդված 338. Կիրառման շրջանակը
1. Սույն բաժնի դրույթները կիրառվում են, եթե՝
1) Հայաստանի Հանրապետությունում օգնություն է հայցվում օտարերկրյա դատարանի կամ օտարերկրյա ներկայացուցչի կողմից՝ օտարերկրյա սնանկության վարույթի հետ կապված.
2) օտարերկրյա պետությունում օգնություն է հայցվում սույն օրենսգրքով նախատեսված սնանկության վարույթի հետ կապված.
3) միևնույն պարտապանի նկատմամբ միաժամանակ իրականացվում է օտարերկրյա սնանկության վարույթ և սույն օրենսգրքով նախատեսված սնանկության վարույթ.
4) օտարերկրյա պետությունում գտնվող պարտատերերը կամ այլ շահագրգիռ անձինք դիմում են սույն օրենսգրքի համաձայն սնանկության վարույթ սկսելու կամ դրան մասնակցելու համար: