ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸԳլուխ 41 · ԿԱՌԱՎԱՐՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 306. Կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման գործընթաց նախաձեռնելու իրավունքը և հիմքերը
Հոդված 306. Կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման գործընթաց նախաձեռնելու իրավունքը և հիմքերը
1․ Կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման գործընթաց նախաձեռնելու իրավունք ունեն՝
1) պարտատերը․
2) պարտատերերի խորհուրդը․
3) պարտատերերի ժողովը․
4) պարտապանը․
5) Սնանկության դատարանը։
2․ Կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման գործընթաց նախաձեռնելու հիմք են՝
1) կառավարչի կողմից իր լիազորությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը․
2) կառավարչի որակավորման դադարեցումը․
3) կառավարչի գործունեության կասեցումը․
4) սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքեր։