Անցնել բովանդակությանը
ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸԳլուխ 33 · ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 269. Ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի առանձնահատկությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 269. Ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի առանձնահատկությունները

1. Ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ժամկետը չի կարող գերազանցել երեք տարին:

2․ Սնանկության դատարանը կարող է երկարաձգել ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը մինչև մեկ տարի ժամկետով։

3․ Ֆիզիկական անձի ֆինանսական առողջացման ծրագրում կարող է օգտագործվել նաև պարտապանի աշխատավարձի այն մասը, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բռնագանձում տարածվել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։