ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸԳլուխ 19 · ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ
Հոդված 138. Սնանկության դատարանի դատական ակտերի տեսակները
Հոդված 138. Սնանկության դատարանի դատական ակտերի տեսակները
1․ Սնանկության գործով և առանձին քաղաքացիական գործով Սնանկության դատարանը կայացնում է վճիռներ և որոշումներ։
2․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում Սնանկության դատարանն առանձին քաղաքացիական գործով արձակում է վճարման կարգադրություն։
3․ Սնանկության գործով և առանձին քաղաքացիական գործով դատական ակտերի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20-րդ գլխի կանոնները՝ սույն գլխով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ։