Անցնել բովանդակությանը
ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԳլուխ 52 · ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՎ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

Հոդված 353. Օտարերկրյա սնանկության վարույթի ճանաչման որոշումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 353. Օտարերկրյա սնանկության վարույթի ճանաչման որոշումը

1. Օտարերկրյա սնանկության վարույթը սույն օրենսգրքի 342-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ պետք է ճանաչվի, եթե՝

1) այն հանդիսանում է սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետով նախատեսված վարույթ․

2) ճանաչման դիմում ներկայացրած օտարերկրյա ներկայացուցիչը հանդիսանում է սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 51-րդ կետի իմաստով անձ կամ մարմին․

3) ճանաչման դիմումը համապատասխանում է սույն օրենսգրքի 351-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին․

4) ճանաչման դիմումը ներկայացվել է սույն օրենսգրքի 340-րդ հոդվածում նշված դատարան։

2. Օտարերկրյա սնանկության վարույթը ճանաչվում է՝

1) որպես օտարերկրյա հիմնական սնանկության վարույթ, եթե այն տեղի է ունենում այն պետությունում, որտեղ գտնվում է պարտապանի հիմնական շահերի կենտրոնը, կամ

2) որպես օտարերկրյա ոչ հիմնական սնանկության վարույթ, եթե այն չի համապատասխանում օտարերկրյա հիմնական սնանկության վարույթի հատկանիշներին, և պարտապանն օտարերկրյա պետությունում ունի սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 53-րդ կետով նախատեսված հաստատություն։

3. Օտարերկրյա սնանկության վարույթի ճանաչման դիմումը Սնանկության դատարանը քննում է այն ստանալուց հետո հնարավոր սեղմ ժամկետում։

4. Ճանաչման որոշումը կարող է փոփոխվել, դադարեցվել կամ բողոքարկման արդյունքով վերացվել, եթե պարզվում է, որ ճանաչման հիմքերը լրիվ կամ մասնակի բացակայում էին կամ դադարել են գոյություն ունենալ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։