ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 5 · ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 43. Որպես ներկայացուցիչ հանդես գալու արգելքը
Հոդված 43. Որպես ներկայացուցիչ հանդես գալու արգելքը
1. Սնանկության վարույթում ներկայացուցիչներ չեն կարող լինել օրենքով սահմանված կարգով որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք չունեցող անձինք, ինչպես նաև այն անձինք, որոնք մասնակցում են տվյալ գործի քննությանը որպես դատական նիստերի քարտուղար, թարգմանիչ, փորձագետ, մասնագետ, վկա կամ մասնակցել են տվյալ գործի քննությանը որպես հակառակ կողմի ներկայացուցիչ: