ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԳլուխ 53 · ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Հոդված 361. Հայաստանի Հանրապետության դատարանի և օտարերկրյա դատարանների կամ օտարերկրյա ներկայացուցիչների միջև համագործակցությունը
Հոդված 361. Հայաստանի Հանրապետության դատարանի և օտարերկրյա դատարանների կամ օտարերկրյա ներկայացուցիչների միջև համագործակցությունը
1. Սույն օրենսգրքի 338-րդ հոդվածում նշված հարցերի վերաբերյալ Սնանկության դատարանը պետք է առավելագույնս համագործակցի օտարերկրյա դատարանների կամ օտարերկրյա ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ կառավարչի միջոցով:
2. Սնանկության դատարանն իրավասու է հաղորդակցվելու օտարերկրյա դատարանների կամ օտարերկրյա ներկայացուցիչների հետ կամ նրանցից տեղեկատվություն կամ աջակցություն խնդրելու։