ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 5 · ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 42. Որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձինք
Հոդված 42. Որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձինք
1. Սնանկության վարույթի շրջանակում, այդ թվում՝ վարույթի առանձին գործընթացներում, ներկայացուցչությունն իրականացնում են գործին մասնակցող անձի կողմից ընտրված անձինք։
2. Սնանկության դատարանում ներկայացուցչությունն իրականացնում են փաստաբանները, այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով հավատարմագրված օտարերկրյա փաստաբանները։ Սնանկության դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ դատարանում ներկայացուցչություն իրականացնելու լիազորություն ունեցող այլ անձինք։
3. Միևնույն անձը գործի քննության ընթացքում կարող է լինել այդ գործին մասնակցող երկու կամ ավելի անձանց ներկայացուցիչ, եթե նրանց շահերի միջև չկա հակասություն։