ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 46 · ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ՎՃՌԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ
Հոդված 330. Բողոքարկված դատական ակտի կատարման կասեցման կարգը
Հոդված 330. Բողոքարկված դատական ակտի կատարման կասեցման կարգը
1. Վերաքննիչ դատարանի դատական ակտերի բողոքարկումը չի կասեցնում կառավարչի և այլ անձանց այդ որոշումներից բխող գործողությունների կատարումը, բացառությամբ այն դեպքի, երբ Վճռաբեկ դատարանը ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցրել է բողոքարկված դատական ակտի կատարումը։
2․ Բողոքարկված դատական ակտը կարող է կասեցվել պարտապանի, պարտատիրոջ կամ կառավարչի միջնորդությամբ, եթե այդ միջնորդությամբ հիմնավորվում է, որ դա չանելն անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ պարտապանի կամ պարտատիրոջ համար։
3. Բողոքարկված դատական ակտը կասեցվում է մինչև վճռաբեկ բողոքի քննության արդյունքով ընդունված դատական ակտն ուժի մեջ մտնելը։