ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸԳլուխ 49 · ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 337. Դատական ակտը վերանայող դատարանի լիազորությունները
Հոդված 337. Դատական ակտը վերանայող դատարանի լիազորությունները
1. Եթե նոր երևան եկած կամ նոր հանգամանքի հիմքով վերանայվում է որևէ վարույթ չհարուցելու մասին դատական ակտ, ապա դատարանը, պարզելով նոր երևան եկած կամ նոր հանգամանքի առկայությունը, վերացնում է այն և այդ հարցով ընդունում նոր դատական ակտ կամ հարցն ուղարկում է համապատասխան ստորադաս դատարան։