ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸԳլուխ 31 · ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԵՍ ՓԱԹԵԹԱՎՈՐՎԱԾ ՎԱՃԱՌՔԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 257. Պարտապանի հետ փոխկապակցված անձանց իրավունքներն ու պարտականությունները
Հոդված 257. Պարտապանի հետ փոխկապակցված անձանց իրավունքներն ու պարտականությունները
1. Պարտապանի հետ փոխկապակցված անձինք իրավունք ունեն գնելու պարտապանի ձեռնարկությունը կամ դրա մասը, եթե՝
1) փոխկապակցված անձինք կառավարչին և Սնանկության դատարանին բացահայտել են փոխկապակցվածությունը, և
2) վաճառքի գործընթացի բոլոր կողմերը ստացել են փոխկապակցված անձանց և նրանց փոխկապակցվածության վերաբերյալ տեղեկություններ։
2․ Եթե ապացուցվում է, որ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նշված բացահայտման պարտականությունը խախտվել է, ապա Սնանկության դատարանը չեղյալ է համարում սույն օրենսգրքի 252-րդ հոդվածով նախատեսված արտոնությունները։