Անցնել բովանդակությանը
ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸԳլուխ 18 · ԱՌԱՆՁԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 137. Առանձին քաղաքացիական գործերով վարույթի ընդհանուր կանոնները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 137. Առանձին քաղաքացիական գործերով վարույթի ընդհանուր կանոնները

1․ Առանձին քաղաքացիական գործերի հարուցման և քննության հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը։

2․ Առանձին քաղաքացիական գործերով վարույթն իրականացվում է պարզեցված վարույթի կարգով, եթե Սնանկության դատարանը որոշում չի կայացրել գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին, կամ առանձին քաղաքացիական գործով պահանջի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը կամ սույն օրենսգիրքը չի նախատեսում այլ ընթացակարգի կիրառում։

3․ Եթե սույն օրենսգիրքը նախատեսում է ներկայացված պահանջի քննության այլ ընթացակարգ, ապա առանձին քաղաքացիական գործի հարուցման համար ներկայացված հայցադիմումի ընդունումը մերժվում է։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։