ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸԳլուխ 33 · ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 272. Ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման հետևանքները
Հոդված 272. Ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման հետևանքները
1․ Ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ընթացքում և իրականացմանը հաջորդող հինգ տարվա ընթացքում ֆիզիկական անձ պարտապանը պարտավոր է բացահայտել ծրագրի իրականացման վերաբերյալ տեղեկատվությունը վարկ ստանալիս կամ ապառիկ ապրանքներ (աշխատանքներ, ծառայություններ) ձեռք բերելիս:
2․ Ֆինանսական առողջացման ծրագրում չներառված պարտատերերը կարող են ներկայացնել իրենց պահանջները ծրագրով նախատեսված ժամկետում՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով: Այդ պահանջները բավարարվում են ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված ընդհանուր պայմաններով։