ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸԳլուխ 43 · ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԺՈՂՈՎԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՎԱՐՈՒՅԹ
Հոդված 314. Բողոք բերելու իրավունքը
Հոդված 314. Բողոք բերելու իրավունքը
1. Պարտատերերի ժողովի և խորհրդի որոշումների դեմ բողոք բերելու իրավունք ունեն`
1) պարտատերը, բացառությամբ այն դեպքի, երբ կողմ է քվեարկել այդ որոշման ընդունմանը․
2) պարտապանը․
3) կառավարիչը՝ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում։
2․ Պարտատերերի ժողովի և խորհրդի որոշումների բողոքարկումը չի կասեցնում դրանց գործողությունը և կատարումը։