Անցնել բովանդակությանը
ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 47 · ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 332. Վճռաբեկ դատարանի լիազորությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 332. Վճռաբեկ դատարանի լիազորությունները

1․ Վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի, բացառությամբ Սնանկության դատարանի վճռի դեմ բերված բողոքի քննության արդյունքով կայացված դատական ակտերի, և միջանկյալ դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով Վճռաբեկ դատարանը՝

1) մերժում է վճռաբեկ բողոքը` որոշումը թողնելով օրինական ուժի մեջ, և անհրաժեշտության դեպքում հիմնավորում կամ պատճառաբանում է անփոփոխ թողնված որոշումը․

2) բավարարում է վճռաբեկ բողոքը՝

ա․ փոփոխելով որոշման պատճառաբանական մասը՝ առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին,

բ․ վերացնելով որոշումը,

գ․ վերացնելով որոշումը և կայացնելով նոր որոշում,

դ․ վերացնելով որոշումը և հարցն ուղարկելով համապատասխան ստորադաս դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։