ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸԳլուխ 29 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 239. Պարտատերերի պահանջների բավարարման մասին հաշվետվությունը
Հոդված 239. Պարտատերերի պահանջների բավարարման մասին հաշվետվությունը
1. Կառավարիչը պարտավոր է պարտապանի լուծարման մասին որոշման ընդունման պահից Սնանկության դատարան ներկայացնել հաշվետվություն` պարտապանի գույքի վաճառքի, դրանից առաջացած միջոցների բաշխման, պարտատերերի պահանջների բավարարման, պարտապանի գույքի և ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքման ուղղությամբ իր իրականացրած միջոցառումների մասին:
2. Հաշվետվությունը ներկայացվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված որևէ գործողության կատարումից հետո՝ 10 օրվա ընթացքում: