Անցնել բովանդակությանը
ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸԳլուխ 40 · ԿԱՌԱՎԱՐՉԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ) ՎԻՃԱՐԿՈՒՄԸ

Հոդված 304. Բողոքի քննության կարգը և սահմանները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 304. Բողոքի քննության կարգը և սահմանները

1․ Կառավարիչը բողոքի պատճենն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կարող է բողոքի կապակցությամբ Սնանկության դատարան ներկայացնել գրավոր դիրքորոշում:

2․ Բողոքը քննվում, և որոշումը կայացվում է կառավարչի գրավոր դիրքորոշումը ստանալուց, իսկ այն չստանալու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը լրանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում։

3․ Սնանկության դատարանը բողոքը քննում է բողոքի հիմքերի, հիմնավորումների և պահանջի սահմաններում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։