Հոդված 125. Վերակառուցման ծրագիրը հաստատելու կամ հաստատումը մերժելու մասին դատարանի վճռի բողոքարկումը
Հոդված 125. Վերակառուցման ծրագիրը հաստատելու կամ հաստատումը մերժելու մասին դատարանի վճռի բողոքարկումը
1․ Վերակառուցման ծրագիրը հաստատելու և գործը կարճելու կամ հաստատումը մերժելու և գործը կարճելու մասին Սնանկության դատարանի վճիռը կարող է բողոքարկվել։
2. Վերակառուցման ծրագրում ներառված այն պարտատերերը, որոնք դեմ են քվեարկել ծրագրին, կարող են բողոքարկել վերակառուցման ծրագիրը հաստատելու և գործը կարճելու մասին Սնանկության դատարանի վճիռը՝ պարտատերերի շահերի լավագույն պաշտպանվածության ենթադրյալ խախտման հիմքով։
3․ Վերակառուցման ծրագիրը հաստատելու և գործը կարճելու մասին Սնանկության դատարանի վճռի բողոքարկումը չի կասեցնում ծրագրի իրականացումը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք ներկայացրած անձի միջնորդության հիման վրա որոշում է կայացվում ծրագրի իրականացումը կասեցնելու մասին։