ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸԳլուխ 19 · ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ
Հոդված 139. Սնանկության գործով դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելը և գործին մասնակցող անձանց հանձնելը
Հոդված 139. Սնանկության գործով դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելը և գործին մասնակցող անձանց հանձնելը
1. Սնանկության գործով վճիռները և առանձին ակտի ձևով կայացված որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, բացառությամբ սնանկության գործն ավարտելու մասին վճռի, որն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 15 օր հետո:
2. Սնանկության գործով դատական ակտերը ոչ ուշ, քան այդ մասին գործին մասնակցող անձի դիմումը ստանալու հաջորդ օրը, ուղարկվում են դիմում ներկայացրած անձին, եթե մինչ այդ առձեռն չեն հանձնվել։
3․ Դռնփակ դատական նիստում հրապարակված դատական ակտերը ոչ ուշ, քան հրապարակման հաջորդ օրը, ուղարկվում են գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն չեն հանձնվել։
ԵՆԹԱԲԱԺԻՆ ԵՐԿՐՈՐԴ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ