Անցնել բովանդակությանը
ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸԳլուխ 36 · ՀԱՏՈՒԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 292. Հատուկ կարևորության կազմակերպությունների պարտատերերի պահանջների մարումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 292. Հատուկ կարևորության կազմակերպությունների պարտատերերի պահանջների մարումը

1․ Համապատասխան իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները ցանկացած պահի մինչև հատուկ կարևորության կազմակերպությունների սնանկության գործի ավարտը կարող են մարել բոլոր պարտատերերի պահանջները:

2․ Պարտատերերի հետ հաշվարկներն իրականացվում և պարտատերերի պահանջները մարվում են սույն օրենսգրքով սահմանված հերթականությամբ:

3․ Պարտատերերի պահանջների բավարարման դեպքում սնանկության գործով վարույթը դադարեցվում է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։