ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸԳլուխ 42 · ԱՋԱԿՑՄԱՆ ՎԱՐՈՒՅԹ
Հոդված 313. Դիմումի վերաբերյալ որոշումները
Հոդված 313. Դիմումի վերաբերյալ որոշումները
1․ Դիմումի քննության արդյունքով Սնանկության դատարանը որոշում է՝
1) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարել դիմումը՝ սահմանելով կատարման ենթակա գործողությունը կամ անհրաժեշտ անգործությունը, տրամադրման տեղեկությունների շրջանակը կամ աջակցման վարույթ նախաձեռնելու այլ հիմքից բխող այլ վարքագիծ․
2) մերժել դիմումը։
2․ Դիմումի քննության արդյունքով որոշումը հանձնվում է կառավարչին ու շահագրգիռ անձին և նրանց կողմից կարող է բողոքարկվել։
3․ Դիմումի քննության արդյունքով որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից հինգ օր հետո։
4․ Սույն հոդվածի 1-րդ մասի 1-ին կետով սահմանված դատական ակտերը ենթակա են հարկադիր կատարման՝ «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով։