ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 44 · ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ
Հոդված 322. Բողոքարկված դատական ակտի կատարման կասեցումը
Հոդված 322. Բողոքարկված դատական ակտի կատարման կասեցումը
1․ Սնանկության գործով դատական ակտերի բողոքարկումը չի կասեցնում կառավարչի և այլ անձանց այդ դատական ակտերից բխող գործողությունների կատարումը, բացառությամբ այն դեպքի, երբ վերաքննիչ դատարանը ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցրել է բողոքարկված դատական ակտի կատարումը։
2․ Բողոքարկված դատական ակտը կարող է կասեցվել պարտապանի, պարտատիրոջ կամ կառավարչի միջնորդությամբ, եթե այդ միջնորդությամբ հիմնավորվում է, որ դա չանելն անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ պարտապանի կամ պարտատիրոջ համար։
3. Բողոքարկված դատական ակտը կասեցվում է մինչև վերաքննիչ բողոքի քննության արդյունքով ընդունված դատական ակտն ուժի մեջ մտնելը։