Անցնել բովանդակությանը
ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԳՈՐԾԻ (ՀԱՐՑԻ) ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 48 · ԲԵԿԱՆՎԱԾ (ՎԵՐԱՑՎԱԾ) ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏՈՎ ԳՈՐԾԻ (ՀԱՐՑԻ) ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 335. Գործի (հարցի) նոր քննության արդյունքով դատական ակտի հետևանքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 335. Գործի (հարցի) նոր քննության արդյունքով դատական ակտի հետևանքները

1. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը բեկանվելու և նոր քննության ուղարկվելու դեպքում պարտապանին սնանկ ճանաչելու վճռից հետո իրականացվող բոլոր գործողությունները և ժամկետները կասեցվում են և կարող են շարունակվել միայն պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ կայացվելու դեպքում։

2. Գործի (հարցի) քննության արդյունքով բեկանված (վերացված) դատական ակտի ելքից տարբերվող ելքով դատական ակտ կայացվելու դեպքում բեկանված (վերացված) դատական ակտի հիման վրա իրականացված բոլոր գործողությունները և ընդունված ակտերը համարվում են ուժը կորցրած։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։