ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԳլուխ 54 · ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 364. Օտարերկրյա հիմնական սնանկության վարույթի ճանաչումից հետո սնանկության վարույթ սկսելը
Հոդված 364. Օտարերկրյա հիմնական սնանկության վարույթի ճանաչումից հետո սնանկության վարույթ սկսելը
1․ Օտարերկրյա հիմնական սնանկության վարույթի ճանաչումից հետո սույն օրենսգրքով սահմանված սնանկության վարույթ կարող է սկսվել միայն այն դեպքում, երբ պարտապանը Հայաստանի Հանրապետությունում ունի հաստատություն։ Սնանկության վարույթի ազդեցությունը պետք է սահմանափակվի Հայաստանի Հանրապետությունում գտնվող պարտապանի գույքով, ինչպես նաև, սույն օրենսգրքի 361-րդ, 362-րդ, 363-րդ հոդվածների համաձայն, համագործակցության և համակարգման իրականացման համար անհրաժեշտ պարտապանի այլ գույքով։