Անցնել բովանդակությանը
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈԻՆՆԵՐԸԳլուխ 20 · ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 102. Կուսակցության ընտրական ցուցակի և դրանում ներառված թեկնածուի գրանցումը մերժելը կամ անվավեր ճանաչելը

գործել է մինչև 1999-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 102. Կուսակցության ընտրական ցուցակի և դրանում ներառված թեկնածուի գրանցումը մերժելը կամ անվավեր ճանաչելը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով մերժում է կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը, եթե սույն օրենսգրքով սահմանված կարգով ստուգման արդյունքում կուսակցության առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում վավեր ստորագրությունների թիվը պակաս է 30 հազարից:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության ընտրական ցուցակում ներառված քաղաքացու գրանցումը, եթե`

1) նրա վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.

2) գրանցման համար ներկայացված` նրան վերաբերող փաստաթղթերը կեղծված են:

3. Կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը մերժելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է:

4. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովը ճանաչում է անվավեր, եթե`

1) նա ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին.

2) գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով թեկնածուի վրա տարածվում են սույն օրենսգրքի 97 հոդվածի 3-րդ կետով նախատեսված սահմանափակումները (այս դեպքում թեկնածուի անունը հանվում է ցուցակից): Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցը լուծում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով ընդունված որոշմամբ:

5. Կուսակցության ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում ընտրական գրավը, ինչպես նաև նախընտրական հիմնադրամում եղած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

6. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ներառված քաղաքացու գրանցման վերաբերյալ առարկություն լինելու դեպքում այն դրվում է քվեարկության: Գրանցումը մերժվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Առարկություն չլինելու դեպքում թեկնածուն համարվում է գրանցված:

7. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ներառված քաղաքացու գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ընդունելու օրվանից եռօրյա ժամկետում կարող է բողոքարկվել դատարան:

8. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ներառված քաղաքացու գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու որոշումն անօրինական ճանաչելու մասին` դատարանի որոշման հիման վրա կուսակցության ցուցակը կամ դրանում ներառված քաղաքացին ճանաչվում է գրանցված կամ վերագրանցված:.ուղղ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։