Անցնել բովանդակությանը
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈԻՆՆԵՐԸԳլուխ 24 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

Հոդված 118. Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններ նշանակելը և անցկացնելը

գործել է մինչև 1999-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 118. Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններ նշանակելը և անցկացնելը

1. Հերթական ընտրությունների արդյունքներով կամ պատգամավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հետևանքով Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով մանդատի թափուր մնալու դեպքում համապատասխան ընտրատարածքում անցկացվում են լրացուցիչ ընտրություններ:

2. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ անցկացվում են հերթական ընտրությունների համար սահմանված կարգով`

1) մայիս ամսվա երրորդ կիրակի օրը, եթե մանդատը թափուր է մնացել մինչև մարտ ամսվա 1-ը.

2) հոկտեմբեր ամսվա երրորդ կիրակի օրը, եթե մանդատը թափուր է մնացել մինչև օգոստոս ամսվա 1-ը:

3. Ազգային ժողովի լիազորությունների չորրորդ տարում մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ չեն անցկացվում:

4. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ մեկշաբաթյա ժամկետում տրվում է համապատասխան կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին:.ուղղ Եթե կուսակցության ընտրական ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:

5. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում` լրացուցիչ ընտրություններն անցկացվում են ընտրություններից 60 օր հետո։.ուղղ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։