Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Հոդված 30. Վստահված անձի, տեղական ու միջազգային դիտորդի (այսուհետ` դիտորդ), զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները

գործել է մինչև 1999-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 30. Վստահված անձի, տեղական ու միջազգային դիտորդի (այսուհետ` դիտորդ), զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները

1. Վստահված անձը, դիտորդը, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը իրավունք ունեն`

1) ներկա գտնվել ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև տեղամասային կենտրոնում.

2) անարգել ծանոթանալ ընտրական փաստաթղթերին, քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի որոշումներին, նիստերի արձանագրություններին, ստանալ դրանց պատճենները, կատարել քաղվածքներ..ուղղ

3) բողոքարկել ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները կամ անգործությունը:

2. Վստահված անձը, դիտորդը, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը իրավունք չունի միջամտել ընտրական հանձնաժողովի աշխատանքներին:

3. Ընտրական հանձնաժողովի նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով և քվեարկության ընթացքում կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր թեկնածուի և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցության մեկական վստահված անձ:.ուղղ

4. Վստահված անձը և դիտորդը քվեարկության օրը հետևում են ընտրական հանձնաժողովի աշխատանքներին: Դրանց վերաբերյալ հանձնաժողովի նախագահին կարող են ներկայացնել դիտողություններ և առաջարկություններ, որոնց կապակցությամբ վերջինս ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ:

5. Վստահված անձի, դիտորդի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում:

6. Վստահված անձը, դիտորդը և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը չեն կարող պատասխանատվության ենթարկվել ընտրությունների ընթացքի և արդյունքների ամփոփման վերաբերյալ իրենց հայտնած կարծիքի համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։