Հոդված 120. Ընտրական համակարգը
Հոդված 120. Ընտրական համակարգը
1. Համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ համայնքի տարածքում կազմավորվում են բազմամանդատ մեծամասնական ընտրատարածքներ:
2. Համայնքի ավագանին բաղկացած է`
1) հինգ անդամից` մինչև 3000 բնակչություն ունեցող համայնքում.
2) տասն անդամից` 3001-ից մինչև 20000 բնակչություն ունեցող համայնքում.
3) տասնհինգ անդամից` 20001-ից ավելի բնակչություն ունեցող համայնքում:
3. Համայնքի ավագանու ընտրության ժամանակ համայնքի տարածքը համարվում է`
1) մեկ բազմամանդատ մեծամասնական ընտրատարածք` մինչև 3000 բնակչություն ունեցող համայնքում.
2) երկու բազմամանդատ մեծամասնական ընտրատարածք` յուրաքանչյուրը հինգական մանդատով` 3001-ից մինչև 20 000 բնակչություն ունեցող համայնքում: Համայնքի ընտրատարածքի բնակչության թիվը չպետք է գերազանցի այդ համայնքի բնակչության ընդհանուր թվի 55 տոկոսը.
3) երեք բազմամանդատ մեծամասնական ընտրատարածք` յուրաքանչյուրը հինգական մանդատով` 20001-ից ավելի բնակչություն ունեցող համայնքում: Համայնքի ընտրատարածքների միջև թույլատրելի է մինչև 5 տոկոս տատանումը: