Հոդված 97. Պատգամավորության թեկնածուին առաջադրվող պահանջները
Հոդված 97. Պատգամավորության թեկնածուին առաջադրվող պահանջները
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 64 հոդվածի համաձայն` պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
2. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու չեն կարող գրանցվել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, նախարարները, փոխնախարարները, Երևանի քաղաքապետը, փոխքաղաքապետը, մարզպետները, փոխմարզպետները, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության, հարկային, մաքսային մարմինների, դատախազության աշխատակիցները (ծառայողները), զինծառայողները, սոցիալական ապահովության մարմինների (ծառայությունների) աշխատակիցները: Վերոհիշյալ անձինք Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու կարող են գրանցվել իրենց լիազորությունները վայր դնելու դեպքում:
3. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու չեն կարող գրանցվել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության, հարկային, մաքսային մարմինների, դատախազության աշխատակիցները (ծառայողները), զինծառայողները: Վերոհիշյալ անձինք Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու կարող են գրանցվել իրենց լիազորությունները վայր դնելու դեպքում: