Անցնել բովանդակությանը
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ: ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸԳլուխ 12 · ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 61. Տեղամասային արձանագրությունները

գործել է մինչև 1999-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 61. Տեղամասային արձանագրությունները

1. Քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության մեջ գրանցվում է`

1) ընտրողների ընդհանուր թիվը` ըստ ընտրողների ցուցակի.

2) գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը` ըստ ստորագրությունների.

3) տեղամասային ընտրական հանձնաժողովին տրված քվեաթերթիկների թիվը.

4) մարված քվեաթերթիկների թիվը.

5) քվեատուփում վավեր քվեաթերթիկների թիվը.

6) անվավեր քվեաթերթիկների թիվը.

7) քվեատուփում քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

8) բոլոր թեկնածուներին (կուսակցություններին) դեմ քվեարկած քվեաթերթիկների թիվը.

9) յուրաքանչյուր թեկնածուի (կուսակցության) օգտին տրված ձայների թիվը.

10) թեկնածուների (կուսակցությունների) օգտին տրված ձայների ընդհանուր թիվը:

2. Հաշվարկվող և արձանագրության մեջ գրանցվող թվերը հայտարարվում են բարձրաձայն:

3. Արձանագրություններն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները. դրանք կնքում է հանձնաժողովի նախագահը: Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում և ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:

4. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն, որը կցվում է քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությանը:

5. Քվեարկության ավարտից մինչև անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրություն կազմելը տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:

6. Նիստի վերջում, բայց ոչ ուշ, քան ընտրությունների ավարտից 12 ժամ հետո, հանձնաժողովի նախագահը հրապարակում է ընտրությունների արդյունքները:

7. Թեկնածուի (կուսակցության) վստահված անձի կամ դիտորդի պահանջով նրանց տրվում է տեղամասային արձանագրությունների պատճենները` վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ և հանձնաժողովի կնիքով:

8. Քվեարկության արդյունքների ամփոփիչ և անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունների պատճենները փակցվում են տեղամասային կենտրոնում` տեսանելի տեղում: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության արդյունքների ամփոփիչ և անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունների մեկ օրինակը և քվեաթերթիկների զմռսված փաթեթն անհապաղ ներկայացնում է համապատասխան մարզային ընտրական հանձնաժողով` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։